Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Որքան էլ չհետաքրքրվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզ հետ վարվելու է` ոնց ուզի». Գեղամ Օհանյան

«Որքան էլ չհետաքրքրվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզ հետ վարվելու է` ոնց ուզի». Գեղամ Օհանյան
80
Երեկ, 23:54

Ակտիվիստ, «Խարույկ» ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի′ երիտասարդներ, երբ ինչ–որ մեկը ինչ–որ ձևաչափով ձեզ որևէ քաղաքական հարց է տալիս, մի պատասխանեք, որ քաղաքականությամբ չեք հետաքրքրվում, դա մատնում է ձեր տգիտությունը։
Կարող եք օրինակ պատասխանել՝
1․ Քաղաքական հարցեր չեմ մեկնաբանում,
2․ Քաղաքական հարցերին նախընտրում եմ չանդրադառնալ
Նենց էլ մի հպարտ հայտարարում եք, որ քաղաքական պրոցեսներին չեք հետևում, ոնց որ թե մի լավ բան եք անում, մաքուր եք մնում և այլն։ Թարգեք էտ սովետից ժառանգված հիմար մոտեցումը։ Երևի չգիտեք էլ, որ դա սովետից է ժառանգվել, որովհետև դա էլ հետաքրքիր չի․․․
Դուք որքան էլ չհետաքրքրվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզանով ոչ միայն հետաքրքրվում է, այլ նաև ձեզ հետ վարվում է, ոնց ուզի։ Ու դուք խելոք ենթարկվում եք դրան։ Տրանսպորտի թանկացումից մինչև ուսանողական վարձեր, բանակ գնալուց մինչև հարկային դաշտ և այլն։ Էտ ամենը քաղաքական քայլերի հետևանքներ են․․․
Ի դեպ, մի գաղտնիք էլ բացեմ։
Էտ որ դուք չեք հետևում ու չեք էլ ուզում հետևել, որ նախընտրում եք ձեր կյանքը ու հաճույքները ունենալ ու վերջ, դա էլ, հենց դա՛ էլ ինչ–որ քաղաքական ուժերի քայլերի հետևանքն է։ Որովհետև իրենց տենց է պետք, իրենց պետք է, որ դուք խոտի պես կառավարելի լինեք ու ձեզ կառավարեն հեշտ գործիքներով։
Սիրելի՛ երիտասարդ․․․
Բայց դու հո դա՞ չես իրականում, մի հատ զարթնի՛ր, թա՛փ տուր քեզ։ Դու Դավթի սերունդն ես, վե՛ր կաց քեզ խեղճացնող այդ հորի միջից։ Քո ամրոցը, քո ժողովուրդը քեզ է նայում»:

Աղբյուրը`   Գեղամ Օհանյան