Ադրբեջանը պատրաստվում է խստացնել սոցցանցերի վերահսկողությունը

Ադրբեջանի ուժային կառույցները հանդես են եկել սոցիալական հարթակների նկատմամբ պետական վերահսկողությունը խստացնելու և նոր օրենսդրական կարգավորումներ ներդնելու նախաձեռնությամբ։ Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աբուլֆաթ Ռզաևը հայտարարել է, որ երկրում պետք է ստեղծվի ամուր իրավական բազա՝ սոցիալական ցանցերից բխող «սպառնալիքների» դեմ պայքարելու համար։
Բաքվում ընթացող Դատավորների ֆորումի շրջանակում ունեցած իր ելույթում բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ սոցիալական հարթակները վերածվել են հանցավորության ակտիվ գործիքների, իսկ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս լիարժեք պայքար մղել այդ մարտահրավերների դեմ։ Ըստ Ռզաևի՝ «խոսքի և մեդիայի ազատության» պատրվակով այս ոլորտում մինչ այժմ չեն իրականացվել բավարար վերահսկողական միջոցառումներ, ինչը բացասաբար է անդրադառնում հանրային, ընտանեկան և անձնային արժեքների վրա։
Ադրբեջանցի պաշտոնյայի պնդմամբ՝ սոցցանցերի անվերահսկելի ընդլայնումը ստիպում է վերանայել իրավական դաշտը, ինչպես դա արվել է մի շարք այլ երկրներում։ Նա ընդգծել է, որ նոր իրավական կարգավորումների ստեղծումն օրվա հրամայական է, քանի որ ներկայիս մեխանիզմները չեն ապահովում արդյունավետ հակազդեցություն սոցիալական հարթակների միջոցով իրականացվող գործողություններին։
Չնայած պաշտոնական Բաքուն այս նախաձեռնությունը ներկայացնում է՝ որպես պայքար հանցավորության դեմ, իրավապաշտպաններն ու միջազգային դիտորդները հաճախ են նմանատիպ օրենսդրական խստացումները դիտարկում՝ որպես լրացուցիչ գործիք՝ այլախոհությունը լռեցնելու և խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Ադրբեջանում սոցիալական ցանցերը մնում են այն եզակի հարթակներից, որտեղ դեռևս հնարավոր է քննադատական կարծիքներ հանդիպել իշխող վարչակազմի հասցեին, և վերահսկողության ուժեղացումը կարող է էլ ավելի նեղացնել քաղաքացիական ազատությունների դաշտը երկրում։

«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
9002:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
102Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
112Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
111Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
99Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
86Երեկ, 21:30
«Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին». Լիա Սարգսյան (տեսանյութ)
134Երեկ, 20:54
«Արմեն Գրիգորյանի «պատմական» առաքելությունը պետք է արժանանա ամենախիստ իրավական գնահատականի». Մեսրոպ Առաքելյան
97Երեկ, 20:42