Խուլիո Իգլեսիասը դատական հայց է ներկայացրել Իսպանիայի փոխվարչապետի հայտարարությունների կապակցությամբ

Երգիչ Խուլիո Իգլեսիասը պահանջել է, որ Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասը հետ վերցնի իր մեկնաբանությունները՝ կապված երգչի երկու նախկին աշխատակցուհիների այն մեղադրանքների հետ, թե իբր երգիչն իրենց ենթարկել է սեռական բռնության։ Այս մասին հաղորդել է El Mundo թերթը։
Ըստ թերթի՝ արտիստը նաև պահանջում է վնասի փոխհատուցում։ Նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Մադրիդի դատարան՝ ներկայացնելով իր պահանջները։ Հակառակ դեպքում Իգլեսիասի պաշտպանությունը պատրաստ է քրեական գործ հարուցել։
Երգիչը հղում է կատարում Դիասի հունվարի 13-ին սոցիալական ցանցերում արված գրառմանը, ինչպես նաև տեղական հեռուստատեսությանը հաջորդած հարցազրույցին։ Մասնավորապես, փոխվարչապետը, իբր, նկարագրել է «ստրկության իրավիճակը», որին ենթարկվել են Իգլեսիասի նախկին աշխատակիցները։
Ինչպես հունվարին հաղորդել էր elDiario.es-ը, երկու կին պնդում էին, որ երգիչը սեռական ոտնձգությունների և հարձակման է ենթարկել իրենց իր առանձնատներում աշխատելիս։ Միջադեպերը, իբր, տեղի են ունեցել 2021 թվականին երգչի՝ Դոմինիկյան Հանրապետությունում և Բահամյան կղզիներում գտնվող տներում։ Մի կինը տնային տնտեսուհի էր, մյուսը՝ ֆիզիկական թերապևտ։ Երգիչը մեղադրանքները որակել է կեղծ։
Հունվարի 23-ին հաղորդվեց, որ Իսպանիայի դատախազությունը դադարեցրել է երգչի դեմ հետաքննությունը՝ «իրավասության բացակայության» և տեղական իշխանությունների իրավասության պատճառով։

«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
1315:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
7013:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
9112:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9212:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
9911:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
24210:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
10207:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
14004:00