«Հայաստանում կոռուպցիան աճում է․ ժողովրդին թալանում են օրը ցերեկով»․ Էդմոն Մարուքյան
![]() 172 Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ., 23:42 «Հայաստանում կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, դրա մասին են վկայում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները»,- այս մասին իր յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Երեկ հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալման ինդեքսը, և մենք ետ ենք գլորվում, այսինքն՝ արձանագրում ենք ետընթաց, կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, բայց մենք տեսնում ենք ինչ ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ դեմոկրատիայի բաստիոնի ներկայացուցիչները․․․ Կառավարությունն արտոնություններ է տվել մի շարք ընկերությունների, որոնք հետո պարզվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փող են տվել․ օֆիցիալ կա այդ ինֆորմացիան, սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ։ Ես ձեզ վստահեցնում եմ, սա կոռուպցիա է, սա հստակ կոռուպցիա է, սա քաղաքական կոռուպցիա է․․․ Հազար ու մի հույս ենք դրել, որ էս երկիրը փոխվի․․․, մեկ էլ գալիս են փորձագետներն ու ասում են՝ ժողովո՛ւրդ ջան, թալանում են ձեզ, թալանում են օրը ցերեկով։ Եվ ամբողջ մամուլում ժողովրդին թալանելու մասին տեսանյութեր են»,- ընդգծել է Մարուքյանը։ |

«Փաշինյանն ասում է՝ պատասխանատվություն եք կրում միայնումիայն ԴՈՒՔ՝ իրեն ձայն տվողներդ». Հարութ Ուլոյան
17402:12
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան
12800:30
«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց՝ Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
20700:00
Պատրիարխալ պատճառներով կնասպանության համար Ռումինիան սահմանեց ցմահ ազատազրկում
252Երեկ, 23:45
Կարմիր Ավետարանը զավթված Հովհաննավանքի փոխարեն տարվել է Սուրբ Մարիանե եկեղեցի
186Երեկ, 22:54
«Պատասխանում եմ Փաշինյանին պարզ լեզվով». Հայկ Մարության (տեսանյութ)
145Երեկ, 22:00
«Գասպարի Վարդգես, հիմա ոչ պառկելդ, ոչ էլ գլուխկոնծի տալդ ոչ մեկի սրտի լարերին չի դիպչելու». Սյուզան Սիմոնյան
180Երեկ, 21:36
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա՝ զորավարժությունների
228Երեկ, 21:21
