«Այն փաստը, որ Ամանորի գիշերը հոսանքազրկվել են բնակավայրեր, ցույց է տալիս նախորդիվ շրջանում ՀԷՑ-ի կառավարման արդյունքները». Նիկոլ Փաշինյան
![]() 226 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 13:36 «Կարծում եմ՝ այն փաստը, որ եղել են մարդիկ, որոնք Ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք որ նախորդիվ շրջանում իրականացվել են ՀՀ էլեկտրական ցանցերում, և այն պրոցեսները, որ վերջին շրջանում տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները՝ մասնավորապես ՀՀ մարզային բնակավայրերում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ եթե վերջին 6 ամսվա ընթացքի պրոցեսները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավել: «Ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում: Ռոմանոս Պետրոսյանի և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե 1 ընտանիք, պետական հիմնարկ, զորամաս, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել»,-հավելել է Փաշինյանը: |

«Աշխատում եմ կուլիսներում»․ Ռյութեն՝ Գրենլանդիայի մասին (տեսանյութ)
6719:57
«Հիմա այս ամբողջ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, ա՛յ ողորմելիներ»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5819:42
«Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11519:24
«2025թ․ մահացել է 30 զինծառայող, ունեցել ենք ծառայության հետ կապված 6 մահվան դեպք»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
8319:12
«TRIPP-ն առաջին հերթին ներդրումային ծրագիր է, քաղաքականությունը երկրորդ պլան է մղվում»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
10319:00
«ՀՀ վառելիքի շուկայում դիզվառելիքի գնի 20 տոկոսով նվազում է տեղի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13018:30
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
14518:15
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միջնորդությունը ներառվել է Թրամփի 365 հաղթանակների ցանկում (լուսանկար)
21117:56
