«Պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի»․ Նիկոլ Փաշինյան
![]() 457 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 14:30 «Պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել և այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է, և մենք պետք է փորձենք այդ ատրիբուտները մաքսիմալ պահել»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ծառայողական մեքենայի համարանիշի փոփոխության վերաբերյալ հարցին։ «Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրամաբանությամբ՝ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառերը արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր, մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն՝ ես էլ հիմա չպիտի գրեմ՝ «ՆՓ 001»։ Այս դեպքում պետական ընտրության հարց է, դա արվել է, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն»,- պարզաբանել է Փաշինյանը։ Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվել է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինել միայն «1» թվով»։ Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել միջազգային փորձը։ |

Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը վերջին պահին համոզել են Թրամփին՝ չհարձակվել Իրանի վրա
506Երեկ, 19:32
Թեհրանի դեսպանը հայտարարել է, որ Թրամփը խոստացել է չհարձակվել Իրանի վրա
437Երեկ, 17:58
«Նիկոլ Փաշինյանն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
260Երեկ, 17:24
ՀՀ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի զննում
304Երեկ, 17:18
«Իշխանությունները հույս ունեին ցնցել հանրությանը, բայց սխալ հաշվարկ էին արել»․ Ժաննա Անդրեասյան
231Երեկ, 16:48
«Պետք է արգելվի որևէ հարցազրույց գերիների հետ, հիշեք՝ գերության մեջ էլի մարդիկ կան»․ Տիգրան Քոչարյան
199Երեկ, 16:18
«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի իրագործմանը՝ ի շահ Ադրբեջանի»․ Ֆիդան
259Երեկ, 16:09
«Առողջության ապահովագրությունը մի կոճակ չէ, որ սեղմենք, և 100%-ով աշխատի»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
222Երեկ, 15:42
