Նովոկուզնեցկի ծննդատանը երկու շաբաթվա ընթացքում 9 նորածին է մահացել

Նովոկուզնեցկի թիվ 1 ծննդատանը հունվարի սկզբից մահացել է 9 նորածին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Կեմերովոյի շրջանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 11-ը այնտեղ ընդունվել է ավելի քան 230 ծնունդ: Այդ ընթացքում 17 նորածին գտնվել է ծանր վիճակում (16-ը ծնվել են վաղաժամ, ցածր քաշով), բոլորն էլ ներարգանդային վարակներով, մի քանիսը 30 օրից ավելի պահվել են վերակենդանացման բաժանմունքում:
Նորածինների մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր բժիշկը հեռացվել է աշխատանքից։ Հաղորդվում է, որ ծննդատունը ժամանակավորապես դադարեցրել է բուժառուների ընդունումը՝ պատճառաբանելով, որ կարանտին է մտցվել սուր շնչառական վարակների պատճառով։
«Հավանական է, որ նորածինների մահը պայմանավորված է եղել բակտերիալ վարակով, ոչ թե վիրուսային»։ Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում։
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նա հավելել է, որ խնդիրը կարող է կապված լինել ստաֆիլոկոկային շտամների հետ, «որոնք կարող են առաջանալ անձնակազմի կողմից քիթ-կոկորդի և ատամների թարախային վարակների հետ կապված խնդիրների պատճառով»։

Արագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել է
4421:48
Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել
7721:42
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել, տեղափոխվել է հիվանդանոց
8319:24
Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում
11618:36
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանին (լուսանկար)
23411:43
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
14910:30
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
25209:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
231Երեկ, 19:00