Հայտնի են «Վիքիպեդիա»-ի ամենահայտնի հոդվածները

«Վիքիմեդիա» հիմնադրամը, որը «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի սեփականատերն է, հանրագիտարանի ողջ գոյության ընթացքում առկա բոլոր հասանելի տվյալները վերլուծելուց հետո հրապարակել է 25 ամենահայտնի հոդվածների վարկանիշը։ Այս մասին հաղորդում է ամերիկյան «Popular Science» գիտական ամսագիրը՝ հղում կատարելով «Վիքիմեդիայի» կողմից տրամադրված տվյալներին։ Նշվում է, որ «Վիքիպեդիան» հիմնադրվել է 2001 թվականին, իսկ «Վիքիմեդիան» տվյալներ ունի միայն 2008 թվականից սկսած։
Ըստ ամսագրի հրապարակած աղյուսակի՝ «Մահերի ցանկը ըստ տարիների» էջը գլխավորում է ցանկը. այն 2008 թվականից ի վեր դիտվել է 647,025,321 անգամ: Էջի կարճ նախաբանում նշվում է, որ այն նշանավոր մարդկանց մահերի ցանկ է՝ կազմված ըստ ամիսների և տարիների՝ մինչև 1977 թվականը ներառյալ:
Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Միացյալ Նահանգներին և նրա ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփին նվիրված էջերը. Միացյալ Նահանգների մասին հոդվածը դիտվել է ավելի քան 328 միլիոն անգամ, իսկ Թրամփի մասինը՝ ավելի քան 325 միլիոն անգամ։ Լավագույն հնգյակը լրացրել են Եղիսաբեթ 2-րդը և Հնդկաստանը։
Աղյուսակի համաձայն՝ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, միլիարդատեր Իլոն Մասկի, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Մեծ Բրիտանիայի մասին հոդվածները զբաղեցրել են վեցերորդից տասներորդ տեղերը։ Դրանց հաջորդել են Լիոնել Մեսսիի, Մայքլ Ջեքսոնի, Գահերի խաղի, Ադոլֆ Հիտլերի, Էմինեմի, Թեյլոր Սվիֆթի, Առաջին համաշխարհային պատերազմի, The Beatles-ի և Դուեյն Ջոնսոնի մասին էջերը։
Քսաներորդ տեղը զբաղեցրել է «ԱՄՆ նախագահների ցանկ» հոդվածը, իսկ լավագույն հնգյակը լրացնում են Կանադայի, երգչուհի Լեդի Գագայի, Օսկարի, ռոք երգիչ Ֆրեդի Մերկուրիի և «Ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերի ցանկ»-ի մասին էջերը։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24