«Ինչպիսի՞ ապրումներ են ունենում այն երեխաները, որոնց պաշտոնատար ծնողները ստում և վիրավորանքներ են ստանում»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարիներ առաջ, երբ ղեկավարում էի բանակի լրատվականը, ծառայության բերումով հաճախ էի հայտնվում ոչ միայն լրագրողների, այլև ամենատարբեր շերտի ընթերցողների «քննադատության» թիրախում:
Օրերից մի օր, երբ ծառայությունից եկա տուն, զգացի, որ աղջկաս տրամադրությունն այն չէ:
- Ի՞նչ է պատահել, հո հիվա՞նդ չես,- հարցրի:
- Չէ՜, հայրիկ, հիվանդ չեմ: Կարդացե՞լ ես, թե այսօր ինչ են գրել քո մասին...
Իսկ այդ օրն, իրոք, բանակի տեղեկատվականը հաղորդագրություն էր տարածել առաջնագծում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մասին, որի հետ կապված ընթերցողներից մեկն անպարկեշտ մեկնաբանություն էր կատարել՝ հասցեագրված անձամբ ինձ...
Երեխայիս ասածն ու ապրումները հասկանալով, ասացի.
- Աղջիկս. կամաչես միայն այն դեպքում, երբ կզգաս, որ քո հայրը ստում է...
Հ.գ.- Հետաքրքիր է, իսկ այսօր ինչպիսի ապրումներ են ունենում հատկապես այն երեխաները, որոնց պաշտոնատար հայրերն ու մայրերը օր ու գիշեր ստում և հասցեական վիրավորանքներ են ստանում...»։

Թրամփի հետ կապված WLFI տոկենները կտրուկ անկում են ապրել ավելի քան 50 տոկոսով
1614:36
«Երբ ընդդիմությունը չքվեարկի ալիևյան սահմանադրության օգտին, Փաշինյանը պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ». Նարեկ Կարապետյան
5014:12
Անահիտ Մանասյանի ուղերձը՝ կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ
4414:00
«Արտաշեսյան փողոցում մի քանի ամիս է՝ առկա են խրամատներ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
5613:36
«12:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ». ՆԳՆ
6513:12
Երեկոյան ժամերից հանրապետության առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն
7412:42
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
7412:30
«Թուրքն ու ադրբեջանցիները մտածում են՝ այս ազգը աղետից է հաճույք ստանում, դրա համար էլ կառչում է իրեն աղետի հասցնողներից». Արգիշտի Կիվիրյան
7211:48