Սիրիայի բանակի և քրդական կոալիցիայի միջև հրադադարի համաձայնագիր է կնքվել

Սիրիայի Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգները, որոնք գտնվում են երկրի հյուսիս-արևելքում, անցնում են Սիրիայի կառավարության լիակատար վերահսկողության տակ։ Այս մասին ասվում է Սիրիայի բանակի և քրդական կոալիցիայի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) միջև կնքված հրադադարի համաձայնագրում, որը ստորագրել է նախագահ Ահմեդ ալ-Շարաան։
Ըստ տեքստի՝ փաստաթուղթը կոչ է անում «վերաբաշխման նախնական քայլի համար դուրս բերել SDF-ի բոլոր ռազմական կազմավորումները Եփրատ գետից արևելք գտնվող տարածքից» և «Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգների նկատմամբ վերահսկողության անհապաղ և լիակատար փոխանցումը՝ թե՛ վարչական, թե՛ ռազմական առումով, Սիրիայի կառավարությանը»։
Փաստաթուղթը նաև հաստատում է Դեյր էզ Զոր նահանգում նավթի և գազի հանքավայրերի վերահսկողության փոխանցումը, որոնք կառավարական բանակը գրավել էր կիրակի օրը, Սիրիայի կառավարությանը։
Սիրիայի պաշտպանության նախարարությունը լիովին դադարեցնում է ռազմական գործողությունները երկրի հյուսիս-արևելքում։ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Մենք հայտարարում ենք բոլոր ճակատներում հրադադարի ուժի մեջ մտնելու և բոլոր հակամարտության գոտիներում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին՝ բնակիչների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու և պետական հաստատությունների աշխատանքը վերսկսելու համար անվտանգ միջանցքների բացման նախապատրաստման նպատակով»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
10510:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
10209:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10008:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
146Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
158Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
152Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
267Երեկ, 22:01