«TRIPP-ը բարձրացնում է ՀՀ-ի ռազմավարական կշիռը և բանակցային դիրքը»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամերիկյան ռեգիոնալ քաղաքականությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որը վերակենդանացել է Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, հիմնված է ռազմավարական տնտեսական շահերի վրա: Այն ոչ միայն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանը, այլև Կենտրոնական Ասիայի հսկայական ռեսուրսները (հանքային հումք, ածխաջրածիններ) դեպի Եվրոպա և գլոբալ շուկաներ արտահանելուն՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը: Այս համատեքստում «Թրամփի ճանապարհը միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագիծը կենտրոնական դեր է խաղում:
TRIPP-ը, որը նախատեսում է տրանսպորտային ուղի Հայաստանի տարածքով, մաս է կազմում ավելի լայն Միջին միջանցքի (Middle Corridor), որը Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ: ԱՄՆ-ը ստացել է բացառիկ իրավունքներ այս ենթակառուցվածքի զարգացման համար՝ ներառյալ երկաթուղիներ, նավթամուղեր, գազատարներ և օպտիկամանրաթելային կապեր:
Դեռևս 2023-ին ԱՄՆ նախկին ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը Սենատում նշել է. «Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, բայց նրանց միակ ելքը համաշխարհային շուկաներ դեպի Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Հայաստանով և Ադրբեջանով անցնող միջանցքը կնվազեցնի այդ կախվածությունը»: Այս հայտարարությունը կապվում է Թրամփի այսօրվա քաղաքականության հետ, որի առաջ մղողը անձամբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է։
Հաջորդ ամիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող այցը Երևան ընդգծում է Վաշինգտոնի հատուկ ուշադրությունը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների նկատմամբ: Այցը կարևոր է նաև այն պատճառով, որ Վենսը դիտարկվում է Հանրապետական կուսակցության նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը։
TRIPP-ը, որքան էլ կարևոր է Հայաստանի համար (տնտեսական աճ, տարանցիկ եկամուտներ), առանձնահատուկ նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ որպես աշխարհաքաղական գործիք Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու համար: Սա զգալիորեն բարձրացնում է նախագծի արժեքը և Հայաստանի ռազմավարական կարևորությունը: Միջին միջանցքով անցնող բոլոր երկրներից Հայաստանը միակ ժողովրդավարությունն է և քրիստոնյա պետությունը, ինչը ամրապնդում է նրա դերը որպես Արևմուտքի հուսալի գործընկեր: Այսպիսով, Հայաստանը դառնում է կամուրջ տարածաշրջանային ինտեգրման և գլոբալ կայունության համար:
TRIPP-ը Հայաստանը վերածում է Միջին միջանցքի վստահելի առանցքի՝ բարձրացնելով նրա ռազմավարական կշիռը, բանակցային դիրքը և այդ ամենով անվտանգային և տնտեսական հեռանկարները»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
103102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
130901.09.2026, 18:06