«Այս նախագիծը մեռելածին է և հակաեկեղեցական արշավի մաս կազմելու հայտ է»․ Լիլիթ Գալստյան
![]() 328 Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 18:24
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին՝ ընդգծելով, որ այն չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին: «Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով. 1. Մասնավորապես, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկն իրավասու չէ փոփոխել՝ անկախ վերջինիս սեփականության ձևից, ուստի օտարվելու դեպքում, շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը: Հետևաբար, անիմաստ է և կեղծ այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օտարումից հետո օգտագործվել «ոչ հանրօգուտ և իր բուն նշանակությունից տարբերվող նպատակով»: 2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ չի օտարել և չի էլ պատրաստվում օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը հիմաստազուրկ է նաև այս առումով: Ցանկացած օրենքի նախագիծը պետք է հետապնդի ոչ թե ապրիորի, ենթադրյալ կամ դավադրապաշտական թեզեր, այլ կոնկրետ հանրային պատվեր: Օրինագծի վերաբերյալ այս ամբիոնից հնչած բազմաթիվ դատողությունները և, այսպես կոչված, հիմանվորումները կամ դիտավորությամբ խեղված են կամ չունեն նվազագույն գիտելիքային հենք: Դրանց բուն ուղղվածությունը ԱԺ ամբիոնից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին վարկաբեկելն է, հանրության մոտ հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորել»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ մասունքների ընծայաբերումը միջեկեղեցական դարավոր ավանդույթ է: Գալստյանը նաև ընդգծեց, որ այս նախագիծն իրականում սովորական հայտ է՝ հակաեկեղեցական արշավի մաս կազմելու: |

«Լափելն էլ սահմաններ ունի․ աշնանը գցած ասֆալտը մի ձմեռ չի դիմացել»․ Արթուր Դանիելյան
3017:36
«ԱՄՆ-ն USS Gerald R. Ford ավիակիրը կտեղափոխի Մերձավոր Արևելք»․ #NYT
5417:30
«Հին աշխարհն այլևս գոյություն չունի»․ Ռուբիո
10317:14
«Ուշադրության արժանի իրողություններ Արևմուտքի ճեղքման մասին»․ Գարիկ Քեռյան
8117:12
«Հայհոյելու համա՞ր ձեզ պետք է ձայն տան». լրագրողը՝ Տավրոս Սափեյանին (տեսանյութ)
12716:00
«Եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում»․ Պեսկով (տեսանյութ)
13315:39
«Իրանի հրթիռային համակարգերը կարմիր գիծ են ու ենթակա չեն քննարկման»․ Շամխանի
16115:37
«Ճի՞շտ է, որ ԱԺ հաջորդ նախագահը դուք եք լինելու». լրագրողը՝ Լիլիթ Մակունցին (տեսանյութ)
15215:24
