Թրամփը հրաժարվել է Մակրոնի առաջարկից ու հրապարակել անձնական նամակագրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի պլանավորում մասնակցել Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առաջարկված՝ G7 արտահերթ գագաթնաժողովին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
Մակրոնը գագաթնաժողովի առաջարկը Թրամփին ուղղել է անձնական հաղորդագրությամբ, և ԱՄՆ-ի նախագահը հրապարակել է դրա էկրանապատկերը։ Ֆրանսիայի առաջնորդն առաջարկել էր G7 գագաթնաժողովն անցկացնել Դավոսի ֆորումից անմիջապես հետո՝ հինգշաբթի, հունվարի 22-ին, և որպես դիտորդներ՝ հրավիրել Ռուսաստանի, Ուկրաինայի և Սիրիայի ներկայացուցիչներին։ Նա տարակուսանք է հայտնել Գրենլանդիայի վերաբերյալ Թրամփի գործողությունների հանդեպ, բայց նշել է նրանց ընդհանուր դիրքորոշումները Սիրիայի վերաբերյալ և Իրանի հարցում համաձայնության հասնելու ներուժը։
«Եկեք միասին ընթրենք Փարիզում հինգշաբթի, նախքան դուք վերադառնաք ԱՄՆ»,- հավելել էր Մակրոնը։
Ավելի ուշ Մակրոնը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողով հրավիրելու կոնկրետ ծրագրեր չկան, միայն պատրաստակամություն կա դա անելու։
«Ությակի խումբ» (G8) ձևաչափը դադարեց գոյություն ունենալ 2014 թվականի մարտին, երբ Ռուսաստանի մասնակցությունը կասեցվել է Ղրիմի բռնակցումից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր Ռուսաստանը չի մասնակցել գագաթնաժողովներին։ Խումբը վերադարձավ G7 ձևաչափին, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24