«Հիմա այս ամբողջ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, ա՛յ ողորմելիներ»․ Արարատ Միրզոյան
![]() 206 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 19:42 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Թրիփփ»-ի վերաբերյալ հարցին, նշեց․ «Նախկին արտգործնախարարներից մեկն ասում է՝ դե ողորմելի է, 74 տոկոսը տվել են, 26 տոկոսն են իրենց պահել: Հիմա այդ մարդը, որն ասել է, որ ողորմելի է այդ վիճակը, որով մենք 74 տոկոս տվել ենք ուրիշին. ուշադրություն, իր՝ ԱԳ նախարար լինելու շրջանում «Գույք՝ պարտքի դիմաց»-ով 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, 100 տոկոսով տվել ենք այլ պետության։ «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսը 2013 թվականի փետրվարին տվել ենք այլ պետության, ասյինքն՝ 100 տոկոսով։ Մի խողովակ էինք գցում Իրանից գազի համար, այդ խողովակի կեսը մի տարի տվեցին այդ նույն պետությանը, մի կտորն էլ էլի հետո տվեցին այդ պետությանը։ Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը 100 տոկոսով, ոչ թե 74 տոկոսով տվեցին ուրիշ պետության: ՀԷՑ-ը՝ «Ինտեր ՌԱՕ»-ին. կարծեմ ոչ թե 74 տոկոսով, այլ՝ 100 տոկոսով»: «Հիմա այս ամբողջ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»,- նշեց Միրզոյանը՝ ակնարկելով Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանը։ |

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4812:54
Արամ Հարությունյանին բերման ենթարկեցին՝ արգելելով «պեռաշկիով» ակցիա իրականացնել (տեսանյութ)
4912:48
«Էդ որոշումն է, որ ինձ հնարավորություն է տալիս պեռաշկի ուտել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7912:24
«ԱՄՆ-ն կզղջա իրանական նավը խորտակելու համար»․ Արաղչի
9812:12
«Գործ ունենք քրդական գործոնը Իրանի դեմ աշխատեցնելու ծրագրի հետ»․ Վարդան Ոսկանյան
6912:06
«Երկու տարուց ավելի է չեմ հասկանում՝ ինչո՞ւ հարմար չէ թոշակները ստանալ անկանխիկ եղանակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12011:36
«Իրանում յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է առաջնորդ լինել, մահանում է»․ Թրամփ (տեսանյութ)
16911:30
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6611:06
