Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում կալանել են Ռուսաստանից մեկնած նավթատար նավ։
Նախագահի խոսքով՝ պատժամիջոցներ են կիրառվել կալանված լցանավի նկատմամբ, որը, ենթադրաբար, կեղծ դրոշ էր բարձրացրել։ Գործողությունը կատարվել է Միջերկրական ծովի չեզոք ջրերում։ Այն տեղի է ունեցել «Ֆրանսիայի դաշնակիցների օգնությամբ», ասել է Մակրոնը։ Ավելի ուշ պարզվել է, որ կալանավորումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ։ Միջերկրական ծովի ծովային պրեֆեկտուրայի տվյալներով՝ Ֆրանսիան կալանավորել է «Գրինչ» անունով լցանավ։ Այն մեկնել է Մուրմանսկից։ Ո՛չ գործակալությունը, ո՛չ էլ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը չեն կարողացել հաստատել լցանավի դրոշի պատկանելությունը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք նավի վրա եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։
Ֆրանսիական իշխանությունները Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը չեն տեղեկացրել Մուրմանսկից մեկնող լցանավի կալանման մասին։ Մակրոնը հղում է կատարել այն փաստին, որ այս գործողությունները համապատասխանում են Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։

«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4211:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
5411:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
5010:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
6609:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
7709:12
Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
8408:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5908:18
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
12102:06