Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»
![]() 99 Այսօր, 09:00 «Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ում հասցեին (այդ թվում մեր լրագրողների մոտ) ՔՊ-ականները բավականին սուր քննադատությամբ են արտահայտվում, այնուամենայնիվ, շարունակում է հովանավորել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Սկսվե՞լ է որևէ քրեական վարույթ (կամ նյութեր ուղարկվե՞լ են քննչական/հակակոռուպցիոն մարմին) նշված հայտարարությունների կամ դրանցում մատնանշված հանգամանքների հիմքով։ Եթե այո՝ խնդրում ենք նշել՝ Եթե ՀՀ դատախազությունը որևէ գործընթաց չի նախաձեռնել, խնդրում ենք հայտնել՝ ՀՀ դատախազությունը դիմե՞լ է արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ այլ լիազոր մարմինների՝ շահերի բախման/գույքային հայտարարագրման կամ հնարավոր ազդեցության թեմայով տեղեկատվություն ստանալու/փոխանակելու նպատակով։ Եթե այո՝ ե՞րբ և ի՞նչ շրջանակում։ Կից հղումներ ևս ներկայացրել ենք։ Սակայն ով զարմանք, ինչ է պատասխանել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ իր հանրային կապերի բաժնի պետի շուրթերով. «Դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։ Ինչպես տեսաք՝ մեր գրության մեջ մենք քրեական վարույթի մասին տվյալներ չէինք ուզել։ Ընդհակառակը, հետաքրքրվել էինք՝ կա՞ վարույթ, թե ոչ, եթե չկա՝ ինչու չեք նախաձեռնել, ստուգողական ինչ գործողություններ եք արել և այլն։ |

Ումերովը՝ Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրվա մասին
4010:40
«Ողբերգություն է, երբ երկիրդ կառավարում են սրանք»․ Նաիրա Կարապետյան
6710:24
«Զանգվածների կառավարման ձևը սկզբունքային փոփոխության է ենթարկվել»․ Արման Մելիքյան
6210:18
«Փետրվարին Վենսը կայցելի Հայաստան և Ադրբեջան»․ Թրամփ
14509:42
«Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ԱՄՆ-ն վաճառելու Ադրբեջանին»․ Սուրեն Սարգսյան
11909:42
Արուսյակ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում. «Ժողովուրդ»
13709:12
Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»
9709:00
«Ոտնահարեց հազարավոր զոհվածների հիշատակը և սերունդների զոհողությունը»․ Անուշ Պողոսյան
33302:06

