Տաքսու վարորդների ստորագրությունները հանձնվեցին Կառավարություն

«Մեր պահանջները՝ ավելի քան 600 ստորագրություններով, հանձնեցինք Կառավարություն: Սպասենք արդյունքներին. եթե չբավարարեց, ավելի դժվար բաներ են սպասվում, մի խոսքով՝ ոտքի ենք ելնելու»,- Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասացին տաքսու վարորդները, ովքեր նախորդ շաբաթ ևս բողոքի ակցիա էին իրականացնում:
Հիշեցնենք՝ ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Օնլայն տիրույթում գրանցված են շուրջ 120 000 վարորդներ, որոնցից շուրջ 40 000-ի համար դա իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժօգնություն ստանալու։ Պահանջները հետևյալն են.
1. Ոլորտը կառավարելի դարձնել, վարորդների իրավունքները՝ պաշտպանված:
2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքը փոխել՝ պահանջելով 22-31%-ից իջեցում 10% չափով (22-31% ներառված են նաև հարկերը):
3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար: 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավելի են վաստակում և հարկեր են վճարում, դառնան Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալու»:

«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
86Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
71Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
81Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
95Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
145Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
143Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
88Երեկ, 20:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
77Երեկ, 20:12