Արուսյակ Ջուլհակյանը թաքցնում է փաստերը, իսկ ընկերուհին՝ ԿԿՀ նախագահը, չի նկատում. «Ժողովուրդ»
![]() 346 Շաբաթ, 24 հունվարի, 2026 թ., 09:12 «Ժողովուրդ»-ը գրում է. «Ազգային ժողովի կայքում պարբերաբար հրապարակվող «Նիստից դուրս» շարքի հյուր, ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցին թե՝ ով է ձեր ամենամեծ քննադատը, նշել է՝ ամուսինը։ Այսինքն հայտարարատու պաշտոնատար անձը պարտավոր է հայտարարագրում նշել ամուսնուն կամ կնոջը, ինչպես նաև համատեղ բնակվող անձի տվյալները։ Սակայն Ջուլհակյանի հետ համատեղ բնակվողների ցանկում ամուսին՝ Ավետ Պողոսյանն ամենևին էլ չկա։ Պատգամավորի հետ համատեղ բնակվում են Մարիետտա Պողոսյանը և Թովմաս Ջուլհակյանը։ Իսկ ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանը, ով այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է, իր հայտարարագրում և Ջուլհակյանի մասում «չի հիշատակել»։ Ջուլհակյանն անգամ դստերը հայտարարագրում չի նշել որպես անչափահաս զավակ, այնինչ Ավետ Պողոսյանը նշել է։ Ստացվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովի ղեկավարը, ով նաև ԿԿՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանի ամենամտերիմ ընկերուհին է, սխալներով կամ փաստերը թաքցնելով է հայտարարագիրը լրացրել։ Ջուլհակյանի ամուսինը ևս սխալ է լրացրել, և դրա համար անգամ բանավոր նկատողություն չեն ստացել արտոնյալ ամուսինները»։ |

«Պարգևավճարների բաժանման մեջ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում». Արթուր Նահապետյան (տեսանյութ)
1414:24
«ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 4-ը»․ #Bloomberg
6314:19
«Անհանգստություններ ունե՞ք ընդդիմության համախմբումից»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
7413:54
«Իրավական գնահատական կլինի՞ վարչապետի կնոջ՝ հիմնադրամի շրջանակներում խոստումներ տալուն». հարց՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)
7613:36
«Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են միջուկային զենք փոխանցել Ուկրաինային»․ ՌԴ ԱՀԾ
9813:27
«Մենք նիկոլին չենք բերել, մենք մերժել ենք նիկոլին». Մարգարիտ Եսայան
8013:06
«Թրամփը փորձում է ժամանակ շահել»․ Սուրեն Սարգսյան
9912:54
«Առանց ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու, Ուկրաինայի հարցի կարգավորումն անհնար է»․ Զախարովա
12512:46
