ԱՄՆ-ի ներկայացուցիչն այցելել է Իսրայել. կքննարկվի նաև Իրանի հարցը

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության գեներալ Բրեդ Քուփերը շաբաթ օրը ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպելու է Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Քուփերի այցը նպատակ ունի համակարգելու Իրանին հնարավոր հարվածի պատասխանները և հաջորդում է «Մոսադի» ղեկավար Դեյվիդ Բարնեայի՝ անցյալ շաբաթ Վաշինգթոն կատարած այցին, հայտնում է «Հաարեց» թերթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը մեծանում է, այդ թվում՝ «USS Lincoln» նավի ներկայությամբ, որը ուղևորվում է դեպի Պարսից ծոց։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարեց, որ մեծ ռազմածովային ուժեր են ուղևորվում դեպի Իրան։
«Այնտեղ մեծ նավատորմ է ուղևորվում, և կտեսնենք, թե ինչ կլինի»,- լրագրողներին ասել է Թրամփը «Air Force One»-ում։ «Ես կնախընտրեի, որ ոչինչ չպատահի»,- հավելել է նա։

«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
6420:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
7919:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
7418:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
8618:24
«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
8617:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
11917:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
8816:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
20516:49