ԱՄՆ-ն բեռնաթափել է վենեսուելական նավթը յոթ բռնագրավված լցանավերից

ԱՄՆ-ն բեռնաթափել է վենեսուելական նավթը յոթ բռնագրավված լցանավերից, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա ասել է, որ վառելիքն այժմ վերամշակվում է Հյուստոնի նավթամշակման գործարաններում։ Նախագահը հրաժարվել է բացահայտել նավերի գտնվելու վայրերը։
«Մենք վերահսկում ենք Վենեսուելայի նավթը։ Վենեսուելան կստանա մի մասը, և մենք կստանանք մյուս մասը։ Այնուհետև խոշոր նավթային ընկերությունները կգան և այնքան նավթ կհանեն, որ Վենեսուելան ավելի շատ գումար կվաստակի, քան երբևէ»,- ասել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում։
Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կալանում է Վենեսուելայից եկող բոլոր ոչ պետական լցանավերը։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարի խոսքով՝ Վաշինգթոնը անորոշ ժամանակով ստանձնել է Վենեսուելայից ամբողջ նավթի վաճառքի վերահսկողությունը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ ամերիկյան կողմն ակնկալում է ստանալ 30-50 միլիոն բարել նավթ։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6020:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
21415:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10113:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9613:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10413:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10711:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
25310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10109:24