Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Մասկը բորսաներն է փչում». Վահրամ Մարտիրոսյան

«Մասկը բորսաներն է փչում». Վահրամ Մարտիրոսյան
108
Այսօր, 03:06

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մասկը բորսաներն է փչում։
Ներկայիս LLM մոդելների վրա հիմնված արհեստական բանականությունը կարող է ձվաձեղ պատրաստել, բայց չի կարող շեֆ խոհարար լինել։ Որպեսզի AI-ը կարողանա փոխարինել շեֆ խոհարարին, գիտությունը պետք է քվանտային թռիչք իրականացնի։ Հնարավոր է՝ 10 կամ 30 տարուց տեղի ունենա քվանտային հեղափոխություն, սակայն ներկայում ոչ քվանտային, զուտ մաթեմատիկական մեխանիկայի վրա կառուցված LLM տիպի արհեստական բանականությունը էականորեն սահմանափակ է։
Ինժեներական տեսակետից եկեք համեմատենք մարդուն և LLM-ը։ Մարդու մեկ խորանարդ սանտիմետր ԴՆԹ-ի մեջ կարող է պահպանվել մոտ 1 էկզաբայթ տվյալ, ինչը համարժեք է մեկ տարվա ընթացքում ամբողջ մարդկության կողմից գեներացված թվային տվյալների ծավալին։ Մեկ մարդկային բջիջն ունի ամբողջ արդյունաբերական կլաստերի չափ բարդություն։
Եվ արդյո՞ք իրենից միլիոնապատիկ ինժեներական առումով ավելի պարզ մեխանիզմը կարող է հաղթել իրենից միլիոնապատիկ ավելի բարձր կարգի մեխանիզմին։
Վերջիվերջո, եթե մի օր քվանտային հիմքով արհեստական բանականությունը կարողանա հասնել մարդուն, ապա հոմո սափիենսի մեջ ներդրված էվոլյուցիոն մեխանիզմն ավտոմատ կգործարկվի, և տեղի կունենա էվոլյուցիոն ցատկ։
Մասկը նույն կերպ մի քանի տարի առաջ խաղում էր էլեկտրամոբիլների բորսաների հետ, ինչի համար քիչ էր մնում դատվի։ Հիմա էլ անցել է՝ արհեստական բանականությունն է փչում՝ թե բա՝ էսա մարդկությանը կանցնի։