Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է ՀԱԵ դեմ կազմակերպած արշավին

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է ՀԱԵ դեմ կազմակերպած արշավին
119
Երեկ, 23:24

Հովհաննես սարկավագ Ներսեսյանը հայտարարել է, որ միանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արշավին։

«Ես՝ Հովհաննես սարկավագ Ներսեսյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը եւ որդիական խոնարհությամբ միանում եմ առաջնորդիս՝ Արարատյան Հայրապետական Թեմիս Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի եւ մյուս արքեպիսկոպոս-եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- հայտնել է նա։