«Պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները կայացվել են «այլընտրանք չկա» բառերի ուղեկցությամբ». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դավոսը լավ վայր է ոչ միայն պայմանագրեր կնքելու, այլև լռությունները կարդալու համար։ Այնտեղ երբեմն ավելի կարևոր է ոչ թե այն, ինչ բարձրաձայնվում է, այլ այն, թե ով է ներկա սեղանին, և ով՝ ոչ։ Ոչ թե որքան հանդիպում է տեղի ունենում, այլ՝ ով է խոսում սուբյեկտի դիրքից, իսկ ով՝ դիտողի։
Դավոսից քաղվող գլխավոր դասն այն է, որ
աշխարհում որոշումները կայացվում են այնտեղ, որտեղ կա ուժ, կանխատեսելիություն և վերահսկողություն։ Մնացածը՝ կոչվում է ձևակերպում, կամ մեկնաբանություն։
Եվ հենց այստեղ են սկսվում Հայաստանի իրական մտահոգությունները։
Մեր իրական մտահոգությունը երբեք չպիտի լինի տոկոսների շուրջ՝ 24%, 25% թե 26%։ Թվերը միշտ էլ փոփոխական են եղել պատմության մեջ, իսկ իշխանությունները՝ միշտ անցողիկ։
Մեր իրական մտահոգությունն այն է, թե ով է որոշում, ով է սահմանում խաղի կանոնները, և ամենակարևորը՝ ո՞ւմ հաշվին է ձևավորվում այդ «կապակցվածությունը», որի անունով այսօր մեզ փորձում են համոզել, որ ամեն ինչ «անխուսափելի» է։
Պետության ինքնիշխանությունը չի կորչում մեկ օրում և մեկ ստորագրությամբ։ Այն քայքայվում է աստիճանաբար՝ երբ որոշումները կայացվում են քո փոխարեն, երբ քո մասնակցությունը ձևական է, իսկ քո լռությունը ներկայացվում է որպես համաձայնություն։
Երբ հասարակությանը սկսում են զբաղեցնել սցենարներով ու ենթադրություններով, իսկ իրական քննարկումը՝ կապված պետական շահի, վերահսկողության մեխանիզմների, անվտանգության և արժանապատվության հետ, մնում է ստվերում՝ դա արդեն ազդանշան է։
Ոչ մի նախագիծ ինքնին ո՛չ փրկիչ է, ո՛չ կործանարար։ Այդպիսին է դառնում միայն այն ժամանակ, երբ պետությունը ներսից թույլ է, իսկ հանրությունը՝ անտարբեր ու անվստահ։
Եվ եթե այսօր մեզ հուշում են, որ «այլընտրանք չկա», ապա հենց դա է այն պահը, երբ պարտավոր ենք հիշել՝ պատմության մեջ ամենավտանգավոր որոշումները միշտ կայացվել են հենց այդ բառերի ուղեկցությամբ»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01