«ՀՀ թռիչքաձև զարգացումը հնարավոր է միայն Արևմուտքի հետ խորքային համագործակցությամբ»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տնտեսական հաջողությունը, գիտական ու տեխնոլոգիական առաջընթացը, մարդկանց բարեկեցությունն ու երկրի անվտանգությունը երբեք ինքնաբերաբար չեն ծնվում․ դրանք նպատակային քաղաքականության արդյունք են։ Դրանք արտաքին քաղաքական ճիշտ կուրսի ուղիղ հետևանքն են։ Հայաստանը ծանր կորուստների գնով կարողացել է իրական առաջընթաց արձանագրել Եվրամիության և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ սեփական փորձով համոզվելով, թե ինչ է իսկական ռազմավարական գործընկերությունը։ Բայց այսօր արդեն մի բան աներկբա է․ Հայաստանին պետք է անել շատ ավելին, իսկ դա հնարավոր չէ՝ շարունակելով մնալ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում։
Չկա տնտեսական զարգացում առանց անվտանգային և պաշտպանական կարողությունների ամրապնդման, և չկա պաշտպանունակ պետություն առանց արտաքին քաղաքականության վերանայման։
Տարածաշրջանում Հայաստանի հարատևության միակ ճանապարհը խաղաղությունն է՝ որպես զարգացման հենարան, և վերտիկալ արդիականացումը՝ տեխնոլոգիաներ, արտադրություն, էներգետիկ ինքնաբավություն, ժամանակակից ենթակառուցվածքներ ու գիտության, տնտեսության և քաղաքականության աշխատող շղթա։ Դա նշանակում է՝ սեփական արբանյակներ, անվտանգ կապ, անկախ էներգետիկ համակարգ, ամենաժամանակակից ճանապարհներ ու հաղորդակցություն, բարձր տեխնոլոգիաների արագ աճ։
Սակայն այս ամենը անհնար է, երբ դու ինքդ քեզ կապանքել ես ՀԱՊԿ–ԵԱՏՄ–ԱՊՀ առանցքին, երբ քո սահմաններին կանգնած են այլ երկրի հատուկ ծառայությունների սահմանապահներ, երբ քո երկրում գործում է օտար ռազմաբազա, երբ տեղեկատվական դաշտը լցված է թշնամական քարոզչությամբ, երբ քո ռազմավարական ենթակառուցվածքները՝ երկաթուղին, գազի մատակարարումն ու բաշխումը, շարունակում են մնալ օտար վերահսկողության տակ։
Պետք է վերջնականապես ընդունել ճշմարտությունը․ Հայաստանի թռիչքաձև զարգացումը՝ կրթությունից, գիտությունից ու առողջապահությունից մինչև անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, էներգետիկա և ենթակառուցվածքներ, տեխնոլոգիա, բնապահպանություն, մշակույթ, կախված է ոչ միայն մեր կամքից, աշխատանքի արագությունից ու որակից, այլ արտաքին ճիշտ ընտրությունից։ Այս ամենին հնարավոր է հասնել միայն Արևմուտքի հետ ինստիտուցիոնալ, կայուն և խորքային համագործակցությամբ։
Չկա այլ ճանապարհ․ տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը մեկ շղթա են, և այդ շղթայի ճիշտ օղակը կոչվում է ինքնիշխան ընտրություն՝ Արևմուտքի հետ կայուն ու ինստիտուցիոնալ գործընկերություն»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01