Կիրակի, 25 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Վեդիում պատարագին մասնակցող մեծաթիվ հավատացյալներն ապացուցում են Նիկոլին՝ իրենք իրենց քահանայի կողքին են»․ Սյուզի Բադոյան

«Վեդիում պատարագին մասնակցող մեծաթիվ հավատացյալներն ապացուցում են Նիկոլին՝ իրենք իրենց քահանայի կողքին են»․ Սյուզի Բադոյան
168
Այսօր, 18:06

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վեդիում Տեր Հովսեփի պատարագին մեծաթիվ հավատացյալներ ապացուցում են Նիկոլին, որ իրենք իրենց քահանայի կողքին են»։

Մեկ այլ գրառմամբ Բագոյանը նշել է․ «Նորից հարազատ Վեդին, շշմել էի։
Տեսեք, թե տղամարդիկ ինչ հավատով են եկել
Եկեղեցի։ Ընդ որում՝ ասեմ՝ Վեդու եկեղեցին բնակավայրից շատ հեռու է կառուցված՝ դաշտերի մեջ, ու ամենևին էլ մարդակենտրոն վայր չէ։ էստեղ հատուկ ջանքերով պիտի հասնեն հավատավորները։ Բրավո, որ էս սառնամանիքին այդքան շատ հավատացյալ կար եկեղեցում
Տեր Հովսեփ, Ձեզ երկարատև ծառայություն մաղթենք Սուրբ Աստվածածին եկեղեցում, որ էս մոլորված, բզկտված ժողովրդին կարողանում եք միավորել հավատի և սիրո մեջ»։

Աղբյուրը`   Սյուզի Բադոյան