«Ինքնապարգևատրումն անբարոյականություն է և վերջին սրիկայություն»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին ավարը պարգևավճարներով.
Ի պատասխան պարգևավճարների հետ կապված հանրության հերթական դժգոհության, «իշխանությունների» ներկայացուցիչները, որոնք իրենց կյանքում հասարակության մեջ տեսանելի դրական հետագիծ չեն ունեցել, խոսում են համարձակությունից, անարատ մնալուց, կոռուպցիայի բացակայությունից, իսկ երբ ներկայացվում է իրենց թալանի ու կոռուպցիոն դրսևորումների փաստերը, հունից դուրս են գալիս՝ սպառնալով գլուխները պատին տալ և ոտքերը ջարդել, ինչի ականատեսն ենք լինում վերջին տարիներին։ Տպավորություն է ձևավորվում, որ իշխող խմբակի վերնախավը, համոզված լինելով, որ ժողովրդավարական ճանապարհով՝ ազատ, թափանցիկ ընտրություններով, իշխանության մնալու հնարավորություն չունեն, իսկ ավանդական հայկական «ընտրություններով» չկարողանան իշխանությունը բռնազավթել, որոշեցին պետական բյուջեն թալանել՝ միլիարդներն իրար մեջ բաժանելով։
Հաշվի առնելով Հայաստանում ձևավորված տնտեսական, սոցիալ-հոգեբանական վիճակը և իշխանությունների պետական կառավարման անկարողությունը՝ ինստիտուտների կազմաքանդումը, ազգի պառակտումը, ազգային արժեքների ուրացումն ու այլասերումը, նման իրավիճակում իրենց կողմից ինքնապարգևատրումն անբարոյականություն է և վերջին սրիկայություն։
Հ․ Գ․ Նիկոլն արդար է համարում, որ նախկինների թալանն իրենցով են անում պարգևավճարների անվան տակ»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01