Գորիսում նռնակի պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել
![]() 124 Այսօր, 21:30 Ինչպես արդեն հայտնել ենք՝ Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, այսօր 2 մարդ է սպանվել, կա 1 վիրավոր: Ոստիկանությունից «Լուրերին» հայտնել են, որ ձեռնարկում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է, մյուսը՝ նրա ազգականը: Նրանց տվյալները մինչ այս պահը պաշտոնապես չեն հրապարակվել: Տեղի ունեցածի պատճառը, նախնական տեղեկություններով, կենցաղային է: Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով»,- հայտնում է լրատվամիջոցը: |

Սոչիում տեղի է ունեցել «Մենք Էջմիածնի հետ ենք» կարգախոսով զանգվածային հանրահավաք
17322:04
Գորիսում նռնակի պայթյունի դեպքով քրեական գործ է հարուցվել
11621:30
«Կեղծիք է այն հայտարարությունը, թե Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍՆ-ին հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել»․ Տեր Եսայի (տեսանյութ)
16320:42
Ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը
27420:24
«Ինքնապարգևատրումն անբարոյականություն է և վերջին սրիկայություն»․ Պետրոս Մակեյան
20920:00
Զինված միջադեպ՝ Գորիսում․ սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը և ևս մեկ երիտասարդ
42619:30
«Աշխարհի քրիստոնյաներն աղոթեցին հայ ժողովրդի, Հայոց Եկեղեցու և քրիստոնեական միասնության համար»․ Մայր Աթոռ
17219:06
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին չեն թույլատրել ստանալ Սուրբ Հաղորդություն»․ «Ազգային ճակատ»
18218:30
