ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գորիսում տեղի ունեցած նռնակի պայթյունի դեպքի վերաբերյալ

365
Կիրակի, 25 հունվարի, 2026 թ., 23:30
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Նռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ․
Հունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում՝ գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել:
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01