«Ո՞վ է Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Մարալ Նաջարյանը, ում հետ հայտնվել էր գերության մեջ, թե՞ Լինդա Էուլջեքչյանը»․ Էդգար Ղազարյան

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Խառը պատմության հետքերով
Երբ գերության մեջ էր լիբանանահայ Մարալ Նաջարյանը, նա հանդիսանում էր Լիբանանի քաղաքացի։ Լիբանանի իշխանությունների ջանքերով, այդ թվում Ադրբեջանում Լիբանանի դեսպանի անմիջական ներգրավվածության շնորհիվ, 2021 թվականի մարտի 11-ին Մարալ Նաջարյանն ազատվել է գերությունից։ 2021 թվականի մարտի 22-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։
Այն ժամանակ խոսվում էր, որ Մարալ Նաջարյանը գերության մեջ է հայտնվել իր ամուսնու՝ Վիգեն Էուլջեքջյանի հետ, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 10-ին գնացել էին Շուշի՝ անձնական իրերը վերցնելու։
2026 թվականին, երբ գերությունից ազատվեց Վիգեն Էուլջեքջյան, պարզվում է, որ նրա կինը ոչ թե նախկինում գերության մեջ հայտնված Մարալ Նաջարյանն է, այլ Լինդա Էուլջեքչյանը, ով մինչ այդ Վիգենի ազատության համար խնդրագրով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Վիգենի գերությունից վերադարձի լուրը լսելիս, նրան օդանավակայանում ծաղիկներով դիմավորելու էր շտապել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, շիշ բռնող և ալենամերժ Հայկ Սարգսյանը, ով հետո դարձել էր այդ զույգի հնդկական կինո հիշեցնող տեսանյութերի նկարահանման ու տարածման պրոդյուսերը՝ տեսանյութերում կոկորդիլոսի արցունքներով լացելով նրանց հետ։
Ավելի ուշ՝ շիշ բռնողը սկսեց պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել տարբեր ռեստորաններից ու խրախճանքի վայրերից՝ Վիգենի և Լինդայի մասնակցությամբ, որոնք առավել շատ կասկածներ են առաջացնում։
Հարց է առաջանում, թե վերջապես ո՞վ է Վիգեն Էուլջեքջյանի կինը․ Մարալ Նաջարյանը, ում հետ նա հայտնվել էր գերության մեջ, թե Լինդա Էուլջեքչյանը, ով դիմավորում է նրան գերությունից ազատվելուց՝ շիշ բռնողի հետ միասին։
Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ինչ կապ ուներ շիշ բռնողն այդ պատմության հետ, նրա ակտիվ ներգրավվածության իմաստն ու շարժառիթները՝ օդանավակայանից մինչև խրախճանքի վայրեր։
Այս խառը պատմությունը նիկոլական քարոզչական պրոպագանդային ֆոնին մտորելու տեղիք է տալիս»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01