«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր տրնգին». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերագույն գլխավոր թմբկահարը. «Բոլոր պարերը պարել էինք՝ մնացել էր տրնգին»։
1․ Գերակա խնդիրը հրապարակը լցնելն է, նախկինում ՆՓ-ն դա անում էր էմոցիոնալ բովանդազուրկ խոսքի, նյարդային ցնցումներով ուղեկցվող մնջախաղային ժեստերի և հիստերիկ շարժումների միջոցով և դա աշխատում էր։ Լյումպեն զանգվածը նրան մեծարում էր, և պողպատյա մուրճին վարդագույն ժապավեն կապում և երկիրը տանում «բարդաքի», իսկ նախկիններին գրողի ծոցն ուղարկում։
2․ Անցավ 8 տարի և ՆՓ-ն ինքը դարձավ նախկին, իսկ իր քամուցքշված պալատականները՝ երկրի օտարված և հղփացած «տերեր»։ Լյումպեն զանգվածը հիասթափվեց, որովհետև հոգնել է գրպանում վազող մկների առատությունից, որոնք անընդհատ կրում-տանում են՝ գույքահարկի, աղբի վճարի, հարկ ու տուրքի, սննդի և դեղորայքի աճող գների միստիկ խառնաշփոթում և չդադարող խոստումների հոսանքում, որտեղ տաշեղի պես գլորվելով նաև հարկատու-հերոսը հայտնվել է սոցիալական անդունդում։
3․ Հեղափոխական հասարակարգ կառուցելու փոխարեն Երևանում և մերձակայքում շինվեցին երկանքերեր, որոնք վերածվեցին սոցիալան բուրգի սֆինքնսերի՝ խորհրդանշելով դասային անհավասարությունը՝ խոշոր պարգևավճար խժռող չինովնիկի և կանաչի ծախողի միջև։
Հ.Գ. Նիկո՛լ, երբ ասում ես հեղափոխությանը այո՛, ուրեմն դու կողմ ես Հայրենիքի 1/3-ի կորստին, Աղքատությանը և Թշվառությանը, Զանգեզուրի միջանցքին, Վիլայեթացմանը, Դատական և Տիմ համակարգի փլուզմանը, Սահմանադրության տապալմանը, Բանակի կազմալուծմանը և ամորձահատմանը, Հասարակության պառակտմանը, Հայ առաքելական եկեղեցու քանդմանը և ազգային ինքության և ֆիզիկական ոչնչացմանը»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01