Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սարսափելի տեքստեր են արցախցիների հասցեին»․ Լիլիթ Բլեյան

«Սարսափելի տեքստեր են արցախցիների հասցեին»․ Լիլիթ Բլեյան
103
Այսօր, 11:00

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկդ այս անձնավորությանը հուշեք, որ ամոթ է սխալ տեղեկություններ տարածելով՝ արցախցիների հասցեին ատելության խոսք խրախուսելը։
Նույնիսկ իշխանությունների հետ համագործակցող որոշ օգտատերեր էին ֆիքսել, որ էս տեսանյութում ընդամենը սխալ թիվ է նշվել։
Ու ընդհանրապես, արժի պարզել, թե որտեղից է այս տեսանյութը հանկարծ պեղվել, խնամքով կտրվել ու սկսել տարածվել հայկական ռեսուրսներում։
Թե՞ սա էլ կգցենք ադրբեջանական ֆեյքերի գրպանը։
Բուն տեսանյութի ու Ստյոպա Սաֆարյանի տարածածի տակ սարսափելի տեքստեր են արցախցիների հասցեին։
Եթե կարճ՝ ձեր արածը զզվելի է։
Իսկ երկար՝ թող արդեն իրավաբաններն ասեն՝ ատելության խոսքի ու զրպարտության մասով։ Մի ամբողջ արքեպիսկոպոս եք կալանավորել ու դատում էս պահին՝ իբր մեկին «վարկաբեկելու փորձի» համար։ Մեր ժողովրդի մի ամբողջ հատվածի անվանարկմանն եք լծվել էս պահին ձեր ֆեյք ու նաև ոչ ֆեյք ռեսուրսների ամբողջ ուժով։ Պարոն Ալիևին հայտնած շնորհակալության շրջանակներո՞ւմ է էս ակցիան, հա՞, ենթադրում եմ»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան