Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Արցախցիների վերադարձը միայն ցանկություն չէ, այլ՝ անժամանցելի իրավունք»․ Մետաքսե Հակոբյան

«Արցախցիների վերադարձը միայն ցանկություն չէ, այլ՝ անժամանցելի իրավունք»․ Մետաքսե Հակոբյան
175
Այսօր, 13:42

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործընկերներիս հետ հանդիպեցինք Վաղարշապատում ժամանակավորապես բնակվող արցախցիների հետ, ովքեր այսօր ապրում են բռնի տեղահանության ծանր հետևանքների մեջ։ Զրույցի առանցքում մեր առջև կանգնած սոցիալական և իրավական խնդիրներն էին, բայց ամենակարևորը՝ վերադարձի իրավունքը, որը չի կարող ջնջվել ոչ մի պայմանով։
Խոսեցինք կորստի, անորոշության, բայց նաև վերադարձի հավատքի ու հնարավորության մասին։ Ընդգծվեց, որ վերադարձը միայն ցանկություն չէ, այլ անժամանցելի իրավունք, որի պաշտպանությունն ու օրակարգում պահելը պարտավորություն է թե՛ պետության, թե՛ ողջ հայկական հասարակության համար»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան