Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով»․ Տիգրան Աբրահամյան

«Կանխատեսելի նիստ` սպասելի ելքով»․ Տիգրան Աբրահամյան
131
Այսօր, 15:24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թեև Աշտարակի դատարանում և նրա դիմաց հավաքված մարդիկ որոշակի հույս ունեին, որ դատարանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը չի երկարաձգի, սակայն դատարանը քաղաքական վճռի հարցում «անսասան» գտնվեց՝ կալանքի ժամկետը 1 ամսով երկարաձգեց:
Դատական նիստում դատավորի կրավորական կեցվածքն ու թեմայի նկատմամբ ակնհայտ անտարբերությունն արդեն իսկ հուշում էր՝ նիստից առաջ վճիռն արդեն կայացված է:
Կանխատեսելի նիստ՝ սպասելի ելքով»: