Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել». Գագիկ Առուշանյան

«Կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել». Գագիկ Առուշանյան
105
Երեկ, 23:42

Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Չէի ուզում անդրադառնալ երեկվա ողբերգությանը, քանի որ ողջ համացանցն առանց այն էլ ողողված էր մեկը մյուսից էժան ու անարգալից գրառումներով, բայց կա ավելի մեծ, համազգային ողբերգություն, որը չի թողնում լռել…
Նախ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում մահացածների ընտանիքներին և հարազատներին, սա խորը վիշտ է, որը մտածելու շաա՜տ տեղիք պետք է տա, և մեզնից յուրաքանչյուրը պետք է վերաարժևորի իր կյանքը, հասկանա այս ողբերգության կարևորագույն խորհուրդը, որ մեզնից ոչ մեկն իր հետ այս կյանքից ոչինչ չի տանելու․․․
Երկրորդ ողբերգությունը, որը չի զիջում առաջինին, դա մեր էժան ու ցածր տեսակն է, մեր լավը չտեսնելու և անտեսելու, բարին ու ազգայինը չգնահատելու տեսակն է, հասարակությանն անվերջ մանիպուլյացնելու և անգամ նման ողբերգությունն իրենց շահերին ծառայեցնելու անսրբությունը…
Ի՞նչ կարող եմ ավելացնել.
Նման արժեքներով, նման մտածելակերպով, նման ազգային տրամադրությամբ ու տրամադրվածությամբ մենք ոչ միայն չենք կարող մեր փշուր-փշուր եղած ողնաշարը շտկել, այլ ամեն օրվա հետ ավելի խորը կթաղվենք ու շա՜տ շուտով մեզ ոչ թե կոչնչացնեն, այլ մենք ինքներս մեզ կինքնաոչնչացնենք…
Ինչպես մեծագույն վիպասան Րաֆֆին էր ասում՝ «...Մենք բարեկամ չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ մենք ինքներս մեզ բարեկամ չենք։ Ով որ իր ազգը, իր հայրենիքը չէ սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու։ Մեր թշվառ վիճակը մենք ինքներս ենք ստեղծել մեզ համար, ուրիշ ոչ ոք մեղավոր չէ.․․»»։

Աղբյուրը`   Գագիկ Առուշանյան