Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Այսօր և վաղը ոչ աշխատանքային օրեր են

Այսօր և վաղը ոչ աշխատանքային օրեր են
95
Այսօր, 08:48

Ինչպես հայտնել էինք, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:

Ավելի վաղ Ազգային ժողովն ընդունել էր Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27-ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», ոչ աշխատանքային։

Ինչպես նշել էր Ռուբինյանը, «հունվարի 27-ին կխոնարհվենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջ, իսկ հունվարի 28-ին, որպես շարունակվող կյանքի խորհրդանիշ, կտոնենք բանակի օրը»: