Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Եթե Իրանին հարվածեն, հավանաբար, կգեներացվի հակաիշխանական զանգվածային ընդվզման երկրորդ ալիքը». Արման Մելիքյան

«Եթե Իրանին հարվածեն, հավանաբար, կգեներացվի հակաիշխանական զանգվածային ընդվզման երկրորդ ալիքը». Արման Մելիքյան
148
Այսօր, 19:36

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե կամ երբ գործը հասնի նրան, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածեն Իրանին, ապա երկրի ներսում, հավանաբար, կգեներացվի հակաիշխանական զանգվածային ընդվզման երկրորդ ալիքը, որը կոչված կլինի ամբողջությամբ կազմալուծել պետական կառավարման համակարգի աշխատանքն ու դրա՝ միաժամանակ արտաքին և ներքին ճնշմանը դիմակայելու կարողությունը: Կարելի է ենթադրել, որ այդ ընթացքում ի հայտ կգան նաև Իրանի քաղաքական ապագան ձևավորող, մինչ այդ ծպտյալ մնացած, նոր առաջնորդները: Այդ դեպքում, քանի որ ներքին ընդվզման նոր ալիքը կբարձրանա ռազմական գործողությունների ծավալմանը զուգընթաց, ապա մեծ է հավանականությունը, որ Իրանում նախաձեռնությունը կանցնի ռազմական գործից հասկացող մարդկանց ձեռքը: Այս տարբերակը կառավարելի կդարձնի ինչպես պետության տարածքային ամբողջականության պահպանման, այնպես էլ մասնատման հնարավորությունները: Եթե ռազմական գործի մասնագետ առաջնորդներն իրենց հետևորդներին համախմբեն էթնիկ նույնականության գործոնի հիման վրա՝ դա հարվածի տակ կդնի միասնական Իրանի ապագան: Ավելորդ չի լինի, եթե Հայաստանի իշխանություններն, իրենց սուղ հնարավորությունների սահմաններում, փորձեն վերլուծել իրանական բարձրաստիճան զինվորականության կազմի՝ այս տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող անհատների վերջին տարիների պահվածքը:

Աղբյուրը`   Արման Մելիքյան