Ինչպե՞ս գործարանից հեռացված երիտասարդը դարձավ միլիարդատեր. Խաբի Լեյմը վաճառում է իր «թվային կերպարը»

TikTok-ի աշխարհահռչակ աստղ արմատներով սենեգալցի Խաբի Լեյմը պատմական գործարքի շեմին է։ Նա պատրաստվում է 900 միլիոն դոլարով վաճառել իր ապրանքանիշի և «թվային կերպարի» իրավունքներն ամերիկյան Rich Sparkle Holdings ընկերությանը։ Սա սոցիալական մեդիայի պատմության մեջ ամենախոշոր գործարքներից մեկն է։
Գործարքի առանցքային պայմանը բլոգերի «թվային պատճենի» ստեղծումն է։ Արհեստական բանականության միջոցով ընկերությունը կկարողանա օգտագործել Խաբիի դեմքն ու ձայնը նոր նախագծերում և գովազդներում՝ առանց նրա ֆիզիկական ներկայության։ Փաստացի, Լեյմը դառնում է բաժնետեր մի հսկայական կորպորացիայում, որը կառավարելու է նրա կերպարը հաջորդ տարիներին։
Այս հաջողությունը հատկապես տպավորիչ է բլոգերի անցած ուղու ֆոնին։ Ընդամենը մի քանի տարի առաջ նա Իտալիայում հասարակ գործարանային բանվոր էր, որը համավարակի պատճառով կորցրել էր աշխատանքը։ Սկսելով նկարել պարզ ու հումորային տեսանյութեր՝ նա այսօր ունի 162 միլիոն հետևորդ և համարվում է TikTok-ի թիվ մեկ հեղինակը։
Այս գործարքը նոր չափանիշ է սահմանում ժամանակակից մեդիա դաշտում։ Այն ապացուցում է, որ բլոգերի հեղինակությունն ու լսարանի վստահությունը կարող են արժենալ նույնքան, որքան խոշորագույն բիզնես կայսրությունները։

«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
6420:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
7919:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
7418:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
8618:24
«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
8617:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
11917:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
8816:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
20516:49