«ԵՊՀ ռեկտորի ամենասիրած զբաղմունքը համագործակցության պայմանագրերի և հուշագրերի ստորագրումն է». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի ամենասիրած զբաղմունքը համագործակցության պայմանագրերի և հուշագրերի ստորագրումն է: Տպավորությունն այն է, որ Հ.Հ-ն ում «բռնի» հետը պայմանագիր է կնքելու: Արդեն այնքան պայմանագիր է կնքել, որ ԵՊՀ-ի կողքով նույնիսկ անցնելը վտանգավոր է դարձել: Չէ որ կարող է «բռնել» և պատահական անցորդի հետ էլ պայմանագիր կնքել:
Վերջերս Հ.Հ-ն հերթական «հուշագիրը» ստորագրեց: Այս անգամ Լեզվի կոմիտեի հետ: Ըստ «հուշագրի» ԵՊՀ-ն և Լեզվի կոմիտեն պետք է իրականացնեն «հայերենի կենսունակության բարձրացմանն ուղղված նպատակային նախաձեռնություններ»։ Ոչինչ չասող բառեր: Լավ, առանց «հուշագրի» չէր կարելի՞ «հայերենի կենսունակությունը բարձրացնել», այլ կերպ ասած՝ հայերեն խոսել, գրել, վարչարարություն իրականացնել: Ախր, «հայերենի կենսունակությունն» ՕՐԵՆՔԻ, այլ ոչ «հուշագրերի» ուժով է բարձրացվում:
Իսկ «հուշագրերի» մասով ... Ուրեմն, հայտնի մուլտֆիլմում Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան ընկերներ չունեին և որոշեցին տուն կառուցել: Ըստ Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի «հուշագրի», այդ տունը պետք է ծառայեր որպես ընկերների հանդիպման վայր՝ Ընկերության տուն: Ի վերջո, տուն կառուցելու ընթացքում բոլորն ընկերացան, իսկ տունը մնաց Չեբուրաշկային:
Մտածում եմ. լավ կլինի Հ.Հ-ն, Չեբուրաշկայի և կոկորդիլոս Գենայի օրինակով, տուն կառուցի: Համ բոլորի հետ կընկերանա, համ էլ՝ վերջում տունն իրեն կմնա: Ժամանակն է, որ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն կապիտալացնի իր բազմաթիվ «հուշագրերը»: Հետո ուշ կլինի: Այսքանը»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01