«ՀՀ տեղափոխված 10 քաղաքացիների կողմից իրենց բերելու խնդրանք չի եղել, անգամ չեն իմացել, թե ուր են գնում». Գեղամ Ստեփանյան
![]() 140 Այսօր, 21:48 Հունվարի 23-ին ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Թորոսյանը նշել էր, թե նրանք «դիմել են Ադրբեջանի և Հայաստանի պատկան մարմիններին՝ ՀՀ տեղափոխվելու խնդրանքով»։ «Ըստ իմ ունեցած տեղեկատվության՝ նրանց կողմից խնդրանք չի եղել իրենց բերել Հայաստան, այդ մարդիկ անգամ չեն իմացել, թե ուր են գնում։ Նրանց պարզապես անսպասելի նստացրել են մեքենաները ու բերել են Հակարի կամրջի մոտ»- «Այսօր.ամ»-ին ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նրա ունեցած տվյալներով՝ Արցախում դեռևս մեկ կամ երկու հայ մնացել է։ «Մի կողմից Ադրբեջանը պնդում էր, թե Արցախում մնացած հայերը հանգիստ, հաշտ ապրում են իրենց կյանքով։ Այդ մասին վերջերս Ալիևը կրկին պնդել էր, բայց ինչպես որոշ ժամանակ անց պարզվեց, նրանք անձամբ չեն խնդրել իրենց տեղափոխել, դա եղել է իրենց կամքից անկախ։ Ես փորձում եմ տրամաբանություն գտնել, բայց չեմ կարողանում հասկանալ՝ ինչն էր պատճառը, որ Ադրբեջանն այդպես վարվեց։ Հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ադրբեջանի համար շատ ձեռնտու էր ցույց տալ, իբր այդ մարդիկ շատ հանգիստ ապրում են այնտեղ՝ տպավորություն ստեղծելու համար, իբր մյուսները ինքնակամ են հեռացել և բռնի տեղահանություն չի եղել։ Ըստ էության, այս գործողությամբ Ադրբեջանը կորցնում է իր «մարդասեր» երևալու հնարավորությունը, քանի որ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե այնտեղ իսկապես ամեն ինչ լավ էր, ապա ինչո՞ւ մարդիկ, ովքեր որոշել էին մնալ, այնումանայնիվ, դուրս եկան Արցախից։ Մեր ունեցած տեղեկատվությունը շատ քիչ է ամբողջական պատկերն ունենալու համար, որ հասկանանք՝ ինչին էր միտված այդ քայլը»,-ասել է Ստեփանյանը։ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ չնայած անձամբ չի հանդիպել Հայաստան տեղափոխված քաղաքացիներին, բայց որոշ տեղեկատվություն ունի հարազատների հետ շփումներից. «Տեղափոխվածների մի մասը գտնվում է խնամքի կենտրոններում։ Գիտեմ, որ հոգեբանական վիճակի զննություն են անցել, որովհետև, ինչպես գիտեք, այնտեղ կային մարդիկ, ովքեր որոշակի խնդիրներ ունեին։ Իսկ մի մասն արդեն իրենց ընտանիքների հետ են»։ |

«Լևոն Բաղդասարյանն ընտրությունների ժամանակ կլինի ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը». Վարդան Ղուկասյան
3322:42
«Ալե՛ն Սիմոնյան, ինչքան բարձր պաշտոն էլ ձեռք գցես, այդքան չկաս, որպեսզի որևէ մեկը քեզ հետ բանավիճի». Սաթիկ Սեյրանյան
5422:36
««Հեզբոլլահը» չի մնա չեզոք Իրանի վրա ամերիկյան հարձակման դեպքում». Նաիմ Քասեմ
7522:34
««Ասֆալտի ֆիդային» որ ասում են, էս տղեն է». Ապրես Զոհրաբյան
7822:18
«Կարգալույծները սքեմ հագնում են պետպատվերով, իսկ Մկրտիչ Սրբազանը բանտից էլ է եպիսկոպոսի իր հանդերձանքով եկել». Սամվել դպիր Գրիգորյան
10322:12
«ՀՀ տեղափոխված 10 քաղաքացիների կողմից իրենց բերելու խնդրանք չի եղել, անգամ չեն իմացել, թե ուր են գնում». Գեղամ Ստեփանյան
11321:48
«Անձնագիրը ձեռքից վերցրեք, թող էլ Հայաստանից դուրս չգա». Հովսեփ Կուբատյան (լուսանկար)
9521:24
«Արցախի հայկական հուշարձանների մի մասը ոչնչացվելու է, մյուս մասն էլ հռչակվելու է աղվանական կամ ադրբեջանական». «Գեղարդ» հիմնադրամ
13521:12
