«Կարգալույծները սքեմ հագնում են պետպատվերով, իսկ Մկրտիչ Սրբազանը բանտից էլ է եպիսկոպոսի իր հանդերձանքով եկել». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ ՄԿՐՏԻՉ ՍՐԲԱԶԱՆԻՆ
Այս կոլլաժն ամեն ինչ ասող է: Շնորհազուրկ կարգալույծները, որոնք սքեմ հագնելու իրավունք այլևս չունեն և հագնում են միմիայն պետպատվերով ու մարդկանց մոլորեցնելով անվավեր ծեսեր կատարելիս: Դատարանում ցուցմունք տալու համար եկել ու աշխարհական կերպարով գլխիկոր նստել են: Հազար ամոթ ձեզ, չնայած ոչ ամոթ ունեք, ոչ էլ՝ տղամարդկություն: Դավաճանի ու ուրացողի պիտակը ձեր վրայից ինչպե՞ս եք մաքրելու: Ձեզ երևակայելով շնորհի ինքնաբուխ աղբյուր, կտրվել եք արմատից ու չորացած ճյուղ դարձել:
Կարծում եք, որ ժողովրդի՞ն եք ծառայում:
Ո՛Չ, դուք որպես քահանա պետք է ծառայած լինեիք Աստծուն, իսկ հիմա՝ ծառայում եք սատանային ու այնքան եք գերվել չարից ու խոցվել, որ նույնիսկ դա չեք զգում: Խղճում եմ ձեզ, Տերը ողորմի...
Հանիրավի ձեր մասին է ասված.
«Բայց արդ, ձեզ գրեցի, որ չխառնակուէք. եթէ եղբայր կոչուած մէկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ յափշտակող, այդպիսի մէկի հետ հաց էլ չուտէք» (Ա Կորն. 5:11):
Իսկ Մկրտիչ Սրբազանը բանտից էլ է եպիսկոպոսի իր հանդերձանքով եկել, որովհետև արժանապատիվ հոգևորական է իր կոչմամբ:
Հարց դատավորին. «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին» (Սաղմ. 81:2):
Բոլոր մոլորվածները թող աղոթեն, որ իրենց աչքերն Աստված բացի ու տեսնեն ակնհայտը:
Իսկ «բարենորոգիչներին» հարած քահանաները թող սրանց նայեն ու պատկերացնեն իրենց ապագան, եթե չզղջան ու չվերադառնան Մայր Աթոռի կամարների ներքո»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01