Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

««Թվերը «աճում են», բայց իրականությունը՝ դոփում տեղում». Հրանտ Ավետիսյան

««Թվերը «աճում են», բայց իրականությունը՝ դոփում տեղում». Հրանտ Ավետիսյան
117
Երեկ, 23:12

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թվերը «աճում են», բայց իրականությունը՝ դոփում տեղում. ո՞ւմ համար է այս տնտեսական աճը:
Մինչ պաշտոնական ամբիոններից լսում ենք երկնիշ տնտեսական աճի և «թռիչքների» մասին, 2025-ի թարմ տվյալները սթափեցնող են։ Եկեք պատռենք գեղեցիկ փաթեթավորումն ու տեսնենք, թե ինչ կա ներսում.
Մեզ ասում են՝ ծայրահեղ աղքատությունը 0.6% է։ Գերազանց է։ Բայց մոռանում են նշել, որ բնակչության 21.7%-ը դեռ աղքատ է։ Սա նշանակում է, որ Հայաստանում ամեն 5-րդ մարդ ուղղակի «գոյատևում է»։ Արդյո՞ք սա է այն երկիրը, որտեղ տնտեսությունը «ծաղկում է»։
Մանկական աղքատություն. հարված ապագային: Սա ամենաամոթալի ցուցանիշն է. երեխաների 28%-ը ապրում է աղքատության մեջ։ Մենք խոսում ենք ապագա զինվորի, գիտնականի ու քաղաքացու մասին, ով այսօր զրկված է տարրական պայմաններից։ Ի՞նչ ապագա ենք կառուցում, եթե ամեն 3-րդ երեխան չունի լիարժեք մանկություն։
Շիրակը՝ մոռացված ու լքված: Ինչո՞ւ է Գյումրիում ու Շիրակի մարզում աղքատությունը հասնում 43%-ի։ Արդյո՞ք տնտեսական աճը կանգ է առնում Երևանի սահմաններին։ Տարածքային այս անդունդը վկայում է մեկ բանի մասին՝ զարգացումը համաչափ չէ և կենտրոնացված է միայն քպ շրջանակներում։
Աշխատող, բայց աղքատ Հայաստանում ստեղծվել է մի արատավոր շղթա՝ մարդն աշխատում է օրը 8-10 ժամ, բայց ամսվա վերջում չի կարողանում վճարել կոմունալներն ու սնվել։ Սա աշխատանք չէ, սա ժամանակակից ստրկություն է, որտեղ աշխատավարձը չի հասնում գնաճի հետևից։
Հարցը հետևյալն է. Եթե տնտեսությունը «թռիչքաձև» աճում է, ապա ինչո՞ւ այդ աճը չի հասնում շարքային քաղաքացու սառնարանին։ Ինչո՞ւ են գները դառնում եվրոպական, իսկ կյանքի որակը մնում է նույն տեղում»:

Աղբյուրը`   Հրանտ Ավետիսյան