««Հեզբոլլահը» չի մնա չեզոք Իրանի վրա ամերիկյան հարձակման դեպքում». Նաիմ Քասեմ

Շիաական «Հեզբոլլահ» կազմակերպությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իրանին և նրա ղեկավարությանն ուղղված ամերիկյան սպառնալիքին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը՝ Բեյրութում «Ալ Մանար» հեռուստաընկերությամբ հեռարձակված՝ Իսլամական Հանրապետության հետ համերաշխության հանրահավաքի մասնակիցներին ուղղված հեռուստատեսային ելույթում։
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սպասվող ագրեսիայի առջև մենք վճռականորեն տրամադրված ենք պաշտպանվելու և մեր գործողությունների ընթացքը կընտրենք համապատասխան պահին. «Հեզբոլլահը» չի մնա չեզոք ամերիկյան հարձակման դեպքում», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Ինչպես նշել է շեյխ Քասեմը, Միացյալ Նահանգները և Իսրայելը «չեն ցանկանում հանդուրժել Իսլամական Հանրապետության գոյությունը՝ որպես ազատ և անկախ երկիր, որը փարոս է միլիոնավոր մահմեդականների և աշխարհի ճնշված ժողովուրդների համար»։
«Հեզբոլլահի» առաջնորդը զգուշացրել է, որ «այս անգամ Իրանի դեմ պատերազմը կբորբոքի հակամարտության կրակը ամբողջ տարածաշրջանում»։

«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
3120:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
7119:06
«Լավ է լինելու, ժողովո՛ւրդ, չարը խափանվելու է, բարին՝ կատարվի». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
6718:48
Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով կրկին տեղափոխել են դատարան. հետազոտվում են ապացույցները
7718:24
«Մեր միասնության ձևաչափից իշխանությունը ցայտնոտի մեջ է». Գոհար Մելոյան (տեսանյութ)
8517:48
«Պերուում կանխել են ավելի քան 3 հազար տարանտուլայի՝ մաքսանենգ ճանապարհով արտահանման փորձը». #AFP
11517:25
«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
8716:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
19816:49