Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Լևոն Բաղդասարյանն ընտրությունների ժամանակ կլինի ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը». Վարդան Ղուկասյան

«Լևոն Բաղդասարյանն ընտրությունների ժամանակ կլինի ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետը». Վարդան Ղուկասյան
122
Երեկ, 22:42

ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի թելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածվել, որում ասված է․ «Մեկ անգամ ևս հայտարարում եմ բոլոր նրանց համար, ովքեր մեկ անգամից չեն հասկանում։ Պարոն Բաղդասարյանը հանդիսանում է ԴՕԿ կուսակցությյան, իսկ ընտրությունների ժամանակ ԴՕԿ Դաշինքի գլխավոր շտաբի պետը, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք դաշինքի մասնակից մյուս կուսակցությունների հետ։ Նախընտրական բոլոր հարցերով մինչև իմ դուրս գալը բացառապես զբաղվում է նա։ Ինչ վերաբերվում է ԴՕԿ կուսակցության նախագահին նախընտրական գործառույթներից հեռացնելը, ապա դա պարոն Բաղդասարյանի տիրույթում է, և ես իրեն անվերապահորեն վստահում եմ: ԴՕԿ կուսակցության նախագահին էլ հանձնարարում եմ օրենքով սահմանված կարգով հրավիրել համագումար, քանի որ օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտ է կուսակցության կանոնադրության փոփոխություններ կատարել, քննարկել նախագահի այս տարիների հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում ներկայացնել հանագումարին դաշինքով գնալու, նախընտրական ցուցակի և այլ լրացուցիչ հարցեր»։

Աղբյուրը`   Վարդան Ղուկասյան