Երեքշաբթի, 27 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

ՔՊ վարչության անդամները խիստ ու վատ տոնով են խոսել Հունանյանի հետ. «Ժողովուրդ»

ՔՊ վարչության անդամները խիստ ու վատ տոնով են խոսել Հունանյանի հետ. «Ժողովուրդ»
138
Այսօր, 09:12

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ականների մեծամասնությունը չի հաշտվում այն ամենի հետ, ինչ արել են ՔՊ վարչությունում ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի «գլխին»։
«Մեր աղբյուրները նշում են, որ Հունանյանի՝ ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից «հեռացնելու» և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցությունն արգելելու հարցը շատ երկար ու թեժ քննարկվել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամների միջև։ Շատերը հաշտ չեն այդ որոշման հետ և տարբեր մասնավոր զրույցներում նշում են, որ եթե անձին խոսքի համար նման ձևով «պատժում» են, ապա շատ ՔՊ-ականներ պետք է արժանանան Հունանյանի «ճակատագրին»։

ՔՊ-ական մեր աղբյուրները նշում են նաև, որ Հունանյանն էլ հաշտ չէ այն ամենի հետ, ինչ կատարվեց իր շուրջ։

ՔՊ վարչության անդամներից պատմեցին, որ ՔՊ վարչության անդամները շատ խիստ ու վատ տոնով են Հունանյանի հետ խոսել, իսկ իրավիճակը փորձել է քիչ թե շատ հարթել Ալեն Սիմոնյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում: