««Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ». լրագրողը՝ Արման Սարգսյանին
![]() 143 Այսօր, 10:06 «Ծնողները դեմ են այսօրվան, ասում են՝ ինչու այսօր, եթե ոչ՝ սեպտեմբերի 27-ին: Այսօրը կապ չունի ռազմական որևէ գործողության հետ»,- դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հարցրեց լրագրողը: Պաշտոնյան ասաց. «Օրը չի ընտրվել որպես ռազմական գործողության օր: Ավելի ընդգրկուն, համընդհանուր, բոլոր հարցերը ի մի բերված՝ այդ տրամաբանությամբ է ընտրված այս օրը»: Հիշեցնենք՝ հունվարի 27-ը սահմանվել է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»: Հարցին՝ «Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ, Սարգսյանն ասաց. «Դուք տեսա՞ք՝ որտեղ խոնարհեցինք: Մենք ունենք նաև այլ հերոսներ, այդտեղ էլ չխոնարհեցինք: Բոլոր գերեզմանների մոտ հնարավորություն չկա մոտենալու, խոնարհելու»: |

Դիպուկահարները հսկում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը (տեսանյութ)
2511:24
«Ակնհայտ է տեսանյութի խորհուրդը․ պետություն այլևս չկա»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5811:06
«Փողոցի էն հատվածները, որտեղ տնտեսվարողներ չկան, չեն մաքրվել»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
5611:00
«Սպառնում է, թե շուտով հաշվեհարդար կտեսնեն նաև մեր նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)
9410:48
«Եթե իմ դուստրը կամ քույրը ցանկություն հայտնեն, կողջունեմ». Արման Սարգսյան
10610:24
«Ղեկավարները թող ճիշտ ղեկավարեին. խի՞ տարան, էս մարդկանց կոտորեցին». զոհվածի հարազատ (տեսանյութ)
10410:12
««Արցախի կանչը» կոթողի մոտ ոչ մեկը ծաղիկներ չխոնարհեց, ինչո՞ւ». լրագրողը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)
13110:06
«2025թ. սեպտեմբերի 13-ին և 27-ին ռազմաքաղաքական ղեկավարությունը Եռաբլուր չայցելեց»․ Տիգրան Աբրահամյան
10110:00
