«Փաշինյանի «հնարած» տերմինի տողատակում «իրական» և «պատմական» Հայաստանների բաժանումն է»․ Հակոբ Բադալյան
![]() 106 Այսօր, 17:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր «հնարել» է նոր տերմին՝ «երկնային բանակ»: Իհարկե շատերն են, թերևս, խիստ հուզվել այդ տերմինից, սակայն Նիկոլ Փաշինյանն ինքը զբաղված է ոչ թե հուզականությամբ, այլ՝ քաղաքականությամբ: Եվ նրա «հնարած» տերմինը մաքուր քաղաքական է, որի տողատակում «իրական» և «պատմական» Հայաստանների բաժանումն է՝ զինված ուժերի մասով: Միայն հուզական պրիզմայով կարող է «երկնային բանակ» հասկացությունն ընկալվել իբրև զոհված զինծառայողների ամբողջություն: Քաղաքական առումով Փաշինյանն այդպես բաժանում է Հայաստանի զինված ուժերը, այդպիսով «երկնային» բնորոշելով այն զինուժը, որը մարտական առաջադրանքների շարքում էր, և այդ շարքում նաև առաջնայիններից մեկն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի արցախյան թևի պաշտպանությունը: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2025 թվականի օգոստոսի 18-ի ուղերձում է շատ թափանցիկ հայտարարել, որ «խաղաղության խնամակալության» շրջանակում դրված է անգամ զոհված զինծառայողների հիշատակը պատվելու ձևերի և բովանդակության փոփոխությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Խաչատրյան գագոն սերժիկի հրամանով տեռորի ենթարկեց ինձ ու ընկերությունս». Վահե Բալբաբյան
5018:30
«Փաշինյանի «հնարած» տերմինի տողատակում «իրական» և «պատմական» Հայաստանների բաժանումն է»․ Հակոբ Բադալյան
9517:54
ԱՄՆ-ն լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Մերձավոր Արևելքում
14917:46
«Փաստաբաններն էին դատական նիստի դահլիճում կատարում իրական արդարադատության ծեսը»․ Արթուր Ղամբարյան
12017:24
«Լա՛վ մտածեք, մինչև ընտրություն կատարելը»․ Վահե Լոռենց
9417:18
«Երևանցիներին տրված հերթական անիրագործելի խոստումը»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
12417:12
«Նիկոլ Անհողը նոր մանիպուլյատիվ թեզ է հրապարակ նետել»․ Գագիկ Համբարյան
14616:54
«Նիկոլի օլիգարխները հարստանում են, ՀՀ հպարտ քաղաքացիներն՝ արտագաղթում». Տաթևիկ Վիրաբյան
11716:36
