«Մեր աղետների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն և ոչ թե կոտրող։
Այս հարցին տրվել է հստակ և աներկբա պատասխան․ «մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրանա։ Եվ, հետևաբար պետությունը՝ զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող և նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը»։ Մեր պատահած աղետների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր թիմով, որը իր նշած «սխալվելու վճռականությամբ» տապալեց բանակցությունները, Իլհամ Ալիևին պատերազմ սկսելու առիթներ տվեց, մերժեց պատերազմը կանգնեցնելու առաջարկները, գերազանցիկի փութաջանությամբ կատարեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարության կետերը, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, անօրեն ձևով հանձնեց Հայաատանի սահմանամերձ տարածքները, Կիրանցի հողերը։ Այսքան զոհերից, աղետներից, պետական պարտքը կրկնապատկելուց հետո որտե՞ղ եք տեսնում զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետություն։ Մեր նահատակներին պատերազմով զոհել են, որ մեր թշնամիների ծրագրերն իրականանան, որպեսզի Հայաստանը դառնա «պրախադնոյ դվոր» օտարների համար, որպեսզի Հայաստանը մեծ քաղաքականության սուբյեկտից դառնա օբյեկտ, դառնա մեծ ճանապարհների խաչմերուկից կանգնած մոլորված որբուկ, որի գլխին անցնող-դարձողները զա կայֆ բամփում են»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01