«Բռնի տեղահանված արցախահայությունն իրավունք չունի լռելու»․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի հարցը չի լուծվել․ այն պարզապես այս իշխանությունների ձեռամբ հանվել է քաղաքական օրակարգից։ Փոխարենը մեզ առաջարկում են հարմարավետ բառեր, «խաղաղության դարաշրջաններ» և պարտության օրինականացում՝ իրատեսության անվան տակ։
Երբ հարցը դադարում է լինել քաղաքական, այն վերածվում է պատմամշակույթային հիշողության, դառնում սիմվոլիկա։ Բայց սիմվոլիկան չի վերադարձնում բռնի տեղահանված ժողովրդին, չի վերականգնում իրավունքները, չի չեղարկում հանցագործությունը։
Արցախում տեղի է ունեցել հանցագործություն՝ ցեղասպանության սպառնալիքի ներքո իրականացված բնիկ ժողովրդի բռնի տեղահանում։ Սա վեճ չէ։ Սա «փակված էջ» չէ։ Եվ խաղաղություն չի կարող կառուցվել հանցագործության արդյունքի վրա։
Այս պայմաններում բռնի տեղահանված արցախահայությունն իրավունք չունի լռելու։ Լռությունը նշանակում է համակերպում, իսկ համակերպումը՝ հրաժարում սեփական իրավունքներից։
Արցախցին պետք է մնա քաղաքական սուբյեկտ՝ պահանջի վերադարձի իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ և պատասխանատվություն կատարված հանցագործության համար։
Փախստական լինելը կարգավիճակ է, ոչ թե ճակատագիր։ Արցախցու պահանջը պետք է հնչի բարձր, կազմակերպված և անընդհատ՝ Հայաստանում, միջազգային հարթակներում, ամեն տեղ, որտեղ որոշումներ են կայացվում։
Լռությունը խաղաղասիրություն չէ։ Արցախը սիմվոլ չէ։ Այն քաղաքական պատասխանատվություն է»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8410:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
7909:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
139Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
152Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
147Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
255Երեկ, 22:01