«Զեկույցում նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում, պետության հարձակումն է եկեղեցու վրա»․ Հայկ Մամիջանյան
![]() 111 Այսօր, 13:42 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Այն ամենը, ինչ չեն ասի իշխանական քարոզիչները ԵԽԽՎ ընդունած բանաձևի և զեկույցի մասին»։ Տեսանյութում Մամիջանյանը մասնավորապես ասում է․ «Իհարկե, բանաձևը խայտառակություն է, բայց այնտեղ առկա են առնվազն 3 կետեր, որոնց մասին իշխանական քարոզչամեքենան չի խոսելու․ 1․ Զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Հստակ նշվում է, որ կա առճակատում պետության և եկեղեցու միջև։ 2․ Նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը և որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձանագրելու մոտեցումները, զեկույցում հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը։ 3․ Զեկույցում նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Մնացած ձևակերպումներն անընդունելի են, ինձ համար՝ զարմանալի, բայց երևի թե ամեն բան բացատրվում է աշխարհաքաղաքական շահերի և հետաքրքրությունների տրամաբանության մեջ»։ Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |

Սթարմերն արևային ակնոցով նմանակել է Մակրոնին (տեսանյութ)
2815:04
«Բռնի տեղահանված արցախահայությունն իրավունք չունի լռելու»․ Հակոբ Հակոբյան
7514:48
«ՀՀ նախագահը հավանաբար սրա համար էր շնորհակալություն հայտնում Ալիևին». Արմեն Եղիազարյան
6214:42
«Ազգային ուժերը պետք է համախմբվեն և մինչև գարնան վերջ ոտքի հանեն ժողովրդին»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
8614:36
«Երկիրը կհզորանա, երբ պատասխանատուներն այն ավելի սիրեն, քան իրենց ընտանիքը»․ Հակոբ Ասլանյան (տեսանյութ)
8514:06
«Զեկույցում նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում, պետության հարձակումն է եկեղեցու վրա»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
10813:42
«Ձյունը չի կարող քողարկել օրենքի հերթական խախտումը»․ Սոնա Աղեկյան
8613:36
«Ինչ խոստացան՝ հակառակն արեցին»․ Ոսկան Սարգսյան
12613:24
