«Ազգային ուժերը պետք է համախմբվեն և մինչև գարնան վերջ ոտքի հանեն ժողովրդին»․ Ալբերտ Բազեյան
![]() 119 Այսօր, 14:36 «Ամեն օր էլ զոհվածների հիշատակի օր է մեզ համար. երբ ազատ ժամանակ լինում է, ես և իմ մարտական ու գաղափարակից ընկերներն այցելում ենք Եռաբլուր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը։ «Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախն Ադրբեջանին, հիմա էլ անընդհատ ասում է՝ խաղաղություն ենք բերել․ ինչո՞ւ երկիրը տարաք պատերազմի, որ հիմա էլ կրկնում եք՝ խաղաղություն ենք բերել»,- նշեց նա: Ազատամարտիկի խոսքով՝ պետք է համազգային համախմբում իրականացնել։ «Ընդդիմադիր առողջ, ազգային քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և մինչև մայիսի վերջ ոտքի հանեն մեր ժողովրդին, կազմակերպեն անհնազանդություն՝ գործող ապազգային, թրքամետ իշխանություններին. պետք է պարտադրել Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հեռացումը և ԱԺ-ի լուծարումը, ձևավորել անցումային ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի և կիրականացնի ԱԺ ընտրություններ»,- ասաց Բազեյանը: |

«Ձեր հիշատակը վառ է՝ անկախ օրից»․ Գայանե Ասլամազյան
3015:36
«Արհեստականորեն հորինված հիշատակի օրը ոչնչացնում է Բանակի օրվա արժեքը». Արմեն Հովասափյան
5315:24
«Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել»․ Լևոն Զուրաբյան
7115:18
Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել
16915:12
Սթարմերն արևային ակնոցով նմանակել է Մակրոնին (տեսանյութ)
9515:07
«Բռնի տեղահանված արցախահայությունն իրավունք չունի լռելու»․ Հակոբ Հակոբյան
12214:48
«ՀՀ նախագահը հավանաբար սրա համար էր շնորհակալություն հայտնում Ալիևին». Արմեն Եղիազարյան
10914:42
«Ազգային ուժերը պետք է համախմբվեն և մինչև գարնան վերջ ոտքի հանեն ժողովրդին»․ Ալբերտ Բազեյան (տեսանյութ)
11614:36
